ԱՄՆ նախագահը կոչ է արել Իսրայելին և Լիբանանին լիակատար հրադադար հաստատել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Մերձավոր Արևելքի բոլոր ճակատներում լիակատար հրադադար հաստատել։
Նա այս մասին գրել է Truth Social սոցիալական հարթակում։
«Միացյալ Նահանգները հանձնառու է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ, և մենք կոչ ենք անում Մերձավոր Արևելքի բոլոր բնակիչներին շարունակել հանձնառու մնալ մեր բանակցություններին Իրանի հետ՝ գեղեցիկ ընթացք տալու համար։ Շուկաները հիացած են տեղի ունեցողով. նավթի գները զգալիորեն անկում են ապրում, իսկ բաժնետոմսերը՝ զգալիորեն բարձրանում։ Մենք սպասում ենք լիակատար հրադադարի բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, Հեզբոլլահի մոտ և Իսրայելում», - ասվում է գրառման մեջ։