Իսրայելը ֆոսֆորային զենքով հարվածել է Լիբանանին. կան տասնյակ զոհեր
Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում 28 մարդ է զոհվել:
Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկզբից զոհված քաղաքացիների ընդհանուր թիվը հասել է 3912-ի, վիրավորներինը՝ 11873-ի»,- նշել են գերատեսչությունից։
Հստակեցվում է, որ իսրայելական հրետանին ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Ալի Թահեր բլուրների, Ջեբել Ռաֆիայի և Իքլիմ ալ-Թուֆահ շրջանին հարվածելու համար, որտեղ գործում են Հեզբոլլահի ստորաբաժանումները։