Վաշինգտոնը հավատարիմ է խաղաղությանը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է խաղաղությանը և կոչ է անում Մերձավոր Արևելքի բոլոր կողմերին շարունակել աջակցել բանակցային գործընթացին:
«ԱՄՆ-ը հավատարիմ է խաղաղությանը, և մենք կոչ ենք անում Մերձավոր Արևելքի բոլոր կողմերին պահպանել այդ հանձնառությունը և թույլ տալ, որ մեր բանակցությունները հաջողությամբ զարգանան։ Շուկաները դրական են արձագանքում տեղի ունեցող գործընթացներին․ նավթի գները զգալիորեն նվազում են, իսկ բաժնետոմսերի արժեքը կտրուկ աճում է։ Մենք ակնկալում ենք լիակատար հրադադար բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում՝ «Հեզբոլլահի» և Իսրայելի միջև»,- գրել է Թրամփը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ու խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։