Թուրքիան մերժում է ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված Եվրոպական խորհրդարանի կոչը
Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար և գլխավոր բանակցող Բեքիր Բոզքըրն անդրադարձել է Եվրոպայի խորհրդարանի կողմից, այսօր ընդունված զեկույցին, որում, նախորդ տարվա նման, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արվում։
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, այդ մասին նա խոսել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
«Մեր պատմության մեջ որևէ ամոթալի պահ չկա։ Մեր արխիվները բաց են։ Մենք կարծում ենք, որ այդ հարցը պետք է վճռեն պատմաբանները։ Պատմական դեպքերի առնչությամբ քաղաքական որոշումներ չպետք է լինեն»,-ասել է նա՝ կրկնելով Թուրքիայի պաշտոնական տեսակետը։
Նա հայտնել է, որ այս զեկույցը ևս, նախորդ տարվա նման, հետ է հանձնվելու ԵԽ-ին և իրենք այն «առոչինչ» են համարելու։