Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին
ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները (տեսանյութ)Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արտակ Զաքարյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըԻրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքիցԵթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. իրանագետ«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻ՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծՀանրապետության մի քանի շրջաններում հրդեհավտանգ իրավիճակ է
Արմեն Գրիգորյաննն իր հարցազրույցի տողատակերով մատնել է պատերազմի սցենարը. Տիգրան Աբրահամյան
Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի ԳևորգյանըՓարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմաններըԵրբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Իրաքը Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներից հետո կփակի Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում
Հասարակություն

Շինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ»

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը խստորեն դատապարտում է Ադրբեջանի պետական գործիչների, պատգամավորների ու ադրբեջանցի «մասնագետների»՝ ռասիզմի արտահայտումներով փաթեթավորված, ընդդեմ Հայաստանի և հակահայկական քարոզչությունը, ինչպես նաև կոչ է անում հնարավոր բոլոր հարթակներում բոյկոտել և անտեսել ադրբեջանական քարոզչության դրսևորումները։

Բաքուն պետական մակարդակով կրկին փորձում է միջազգային լսարանին մոլորեցնել, թե հայկական կրթական համակարգում կա ատելության խոսք, հակաադրբեջանական քարոզչություն։
Հերթական միջոցառումը կայացել է Բաքվում․ ադրբեջաներենով և անգլերենով ներկայացվել է «Ատելության խոսքը և պատմական փաստերի կեղծումը հայկական միջնակարգ դպրոցներում» զեկույցի շնորհանդեսը։ Նախագծի ղեկավարն է Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի փոխնախագահ Ալի Աբդուլլաևը, ով նշել է, թե իբր իրենց արված «ուսումնասիրությունը» հիմնված է Ղարաբաղի կրթական հաստատություններում հայտնաբերված նյութերի վրա։ Հայկական «պատմական կեղծիքներ» բացահայտող Աբդուլլաևը «զարմացել է», որ «հայկական քարտեզների վրա Նախիջևանը ներկայացված է որպես պատմական հայկական տարածք», և այդպիսով 1000-ից ավելի նյութերի վերլուծության ընթացքում իբր «հայտնաբերվել» է կեղծման մոտ 3000 դեպք։

Հայտնի կեղծարար Ա․ Աբդուլլաևը հայերի ու Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքներ է հնչեցնում՝ «մոռանալով», որ, սկսած խորհրդային տարիներից, Բաքուն զբաղվում է Նախիջևանում հայկական հոգևոր, մշակութային ու պատմական հետքերի համակարգված ոչնչացման քաղաքականությամբ։ Դրա վառ ապացույցն է Ջուղայի հայկական գերեզմանատան, խաչքարերի ոչնչացումը և բարձրաձայնված հարյուրավոր այլ դեպքեր։

Ըստ Աբդուլլաևի՝ «ուսումնասիրված դասագրքերն ու գաղափարախոսական գրականությունը հրատարակվել են Երևանում՝ պետական մարմինների կողմից», իբր պարունակում են «ատելության խոսք՝ ուղղված ոչ միայն ադրբեջանցիների, այլև՝ Ադրբեջանում ապրող փոքրամասնությունների դեմ»։

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության և ազգագրության ինստիտուտի «Արևմտյան Ադրբեջանի պատմության» բաժնի վարիչ Ջաբի Բահրամովն էլ իր հերթին հայտարարել է, թե «հայկական կողմը կեղծել է Ադրբեջանի պատմությունը ինչպես խորհրդային շրջանում, այնպես էլ՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո»։

Զավեշտալի է այն փաստը, երբ, պատմության կեղծումից խոսում է «Արևմտյան Ադրբեջանի պատմության» բաժնի վարիչը, այն դեպքում, երբ «Արևմտյան Ադրբեջանն» ինքնին կեղծիք է ու քաղաքականացված հորինվածք։

Հայաստանի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռիզվան Նաբիևը ևս․ «Հայաստանում պետության վարչական ռեսուրսները տարբեր փուլերում և տարբեր ձևերով օգտագործվել են Ադրբեջանի նկատմամբ ատելությունը ուժեղացնելու համար»։ Պատգամավորի՝ իրականությունից կտրված պնդումներից մեկի համաձայն՝ Հայաստանում մարդկանց մանկուց ներքաշում են «գաղափարախոսական պատերազմների մեջ»։

Նաբիևը հստակ բնութագրում է այն, ինչ տեղի է ունենում ոչ թե Հայաստանում, այլ՝ Ադրբեջանում։

Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ ատելություն է սերմանվում դեռ մանկապարտեզից ու դպրոցից։ Համացանցում կան բազմաթիվ տեսանյութեր՝ ադրբեջանական դպրոցներում և մանկապարտեզներում տեղի ունեցած հակահայկական բովանդակությամբ միջոցառումներից։ Նման կադրեր էր հրապարակել նաև ադրբեջանցի լրագրող Ջավիդ Ահմեդովը։

«Նայեք այս խելագարությանն ադրբեջանական դպրոցում։ Ահա թե ինչպես են լվանում պատանիների ուղեղները։ Դպրոցը դարձել է քարոզչության վայր, ոչ թե կրթության։ Աշակերտները դերային խաղում ներկայացնում են, թե ինչպես են բռնում հային և ստիպում նրան ասել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Ինչպիսի՛ ամոթ․․․»,-նշել է նա։

Ադրբեջանական դպրոցների գրեթե բոլոր առարկաների դասագրքերում կան հակահայկական բովանդակությամբ նյութեր։ Խեղաթյուրված են Հայաստանի ու հայերի մասին տեղեկությունները։ Ադրբեջանական դասագրքերում առկա հայատյաց քարոզչությանը «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը մանրամասն անդրադարձել էր ավելի վաղ։ Այս ապացույցները Հայաստանը փաստաթղթավորված ներկայացրել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ հայցի շրջանակներում։

«Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ռասիստական ատելություն է մշակել էթնիկ հայերի նկատմամբ: Ադրբեջանցի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին։ Պետական լրատվամիջոցները տարածում են ատելություն խոսք։ Պետական պաշտոնյաները կոչ են անում իսպառ վերացնել հայերին»,-2024 թվականի ապրիլի 16-ին՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» հայցերի լսումների ժամանակ, հայտարարել է այդ ընթացքում Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Երևանը Բաքվի դեմ հայցը ներկայացրել էր 2021 թվականի սեպտեմբերին՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտման համար։

Նման միջոցառումներն ունեն քաղաքական նպատակ՝ միջազգային հանրության մոտ ձևավորելու որոշակի խեղված պատկեր Հայաստանի մասին։

Տեղի ունեցածը մեկ անգամ ևս փաստում է, որ Բաքուն տարբեր ուղղություններով շարունակում է հակահայկական գործունեությունը, իսկ հայկական դպրոցներում «ատելության խոսքի» և «պատմության կեղծման» վերաբերյալ հնչեցվող մեղադրանքներն էլ հակահայկական քարոզչության մի մասն են՝ ի հակադրություն Հայաստանի կողմից ներկայացվող փաստարկների։