Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի թողարկումը հեռանկարում հնարավոր է
Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի թողարկումը հեռանկարում հնարավոր է, սակայն կարելի կլինի գնալ այդ քայլին, երբ միության երկրների տնտեսական մակարդակները հավասարվեն, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինի խոսքով, այս գործում չի կարելի թույլ տալ Եվրամիության սխալների կրկնությունը միասնական արժույթ ստեղծելիս: