Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերըԱԺ խորհուրդը հաստատել է առաջիկա նիստերի օրակարգն ու հանձնաժողովների աշխատակարգըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՔննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներըՈրսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբՍեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ ԱվանեսյանԿլինեն հոսանքազրկումներՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԼիբանանն ու Իսրայելը սեպտեմբերի 15-16-ը բանակցություններ կանցկացնեն ՀռոմումՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ, նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Արտակ ԶաքարյանԱուտիզմի ախտորոշումները կտրուկ աճել ենՀանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը մրցանակի է արժանացելՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիաբազաԹալինի քարավանատանը հայտնաբերված ուշագրավ գտածոները փաստում են տարածքի բուռն անցյալի մասինCOP17-ին 74 երկրի պատվիրակների այցը ֆինանսավորելու համար Հայաստանի բյուջեից 93.5 մլն դրամ կհատկացվի
Քաղաքականություն

Փաշինյանը հայտարարում է պետության ավարտի մասին. Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է.

««Ծառայողական քննություն չեմ նշանակել։ ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան՝ արտահոսի՞, թե՞ չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա էդտեղ։ Այսինքն՝ իր տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ չի արտահոսի։ Էն իրավասու անձինք, ովքեր ունեն իրավասություն էդ որոշումները կայացնելու, կարան կայացնեն, այ երբ որ էդ որոշումը կայացնեն մարդիկ, ովքեր դրա իրավասությունն ու հասանելիությունը չունեն, օրենքի խախտում է»:

Սա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օդանավակայանի անցագրային բաժնում արտահոսած տեսայութի կապակցությամբ:

Սա հայտարարություն է պետության ավարտի մասին: ԱԱԾ աշխատակիցը ոչ միայն իրավունք չունի կազմակերպել արտահոսք, այլ նրա պարտավորությունն է՝ թույլ չտալ պետական լիազորությունների կիրառմամբ ստացված անձնական տվյալների, տեսանյութերի եւ այլնի արտահոսք: ԱԱԾ աշխատակիցը, կրկնում եմ, ոչ միայն չունի այն իրավունքը, որի մասին ասում է Փաշինյանը, այլ նույնիսկ ունի դրա լրիվ հակառակ պարտավորությունը՝ թույլ չտալ արտահոսք:

Անցագրային այդ կետը ԱԱԾ աշխատակցի անձնական «կրպակը» չէ, իսկ տեսախցիկը նրա անձնական օգտագործման տեխնիկան չէ: Դրանք պետական անցակետ ու տեսախցիկ են, դրանցում եղած ամբողջ ինֆորմացիան պետությանն է, ոչ թե առանձին որեւէ աշխատակցի: Եթե նա չի կատարել իր պարտավորությունը, ապա պետք է ենթակվի իրավական պատասխանատվության:

Նիկոլ Փաշինյանը չգիտի՞ դա: Իհարկե գիտե: Հիանալի գիտե: Բայց, քանի որ աշխատակիցը արտահոսք թույլ է տվել թերեւս հենց քաղաքական հրահանգի շրջանակում, Նիկոլ Փաշինյանը չի կարող դա խոստովանել, եւ, հետեւաբար, «օժտում» է նրան հավելյալ լիազորությամբ, այլ կերպ ասած՝ «ծառայական բեսպրեդելով»: Վարչապետ Փաշինյանը, փաստորեն, հայտարարում է Հայաստանում ծառայական բեսպրեդելի արտոնման մասին:

Դա, իհարկե, կարեւոր ատրիբուտ է ավտորիտարիզմի համար, որ նա հաստատում է Հայաստանում: Նա իրենով փոխարինում է օրենքն ու Սահմանադրությունը, օժտում պետական ծառայողին հավելյալ լիազորությամբ, եւ դրա դիմաց, բնականաբար, ակնկալում անվերապահ ծառայություն ոչ թե օրենքին, այլ՝ «ավտարիտետին»: Դա պետության ավարտն է»: