Իսրայելը Լիբանանում կորուստներ ունի
Իսրայելական բանակը կորուստներ է կրել հարավային Լիբանանի մարտական գոտում։
Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ այնտեղ զոհվել է Հայֆայի 29-ամյա բնակիչ, պահեստազորի ավագ սերժանտ Ալեքսանդր Ֆիլինը։
Այս մասին նշել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը:
Նույն միջադեպի ժամանակ նրա հետ միասին միջին ծանրության վիրավորումներ են ստացել երկու իսրայելցի սպա և մեկ զինվոր, իսկ ևս չորս զինվոր թեթև վնասվածքներ են ստացել, հայտնել է բանակը։