Եթե Ուկրաինան այրվի, ձեր Մոսկվան նույնպես կայրվի. Զելենսկի
«Եթե Ուկրաինան այրվի, ձեր Մոսկվան նույնպես կայրվի»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը շարունակի պատերազմը, Ուկրաինան անպատասխան չի թողնի հարվածները։
Նա նաև նշել է, որ ճնշումը Կրեմլի նկատմամբ պետք է ուժեղացվի։
Հիշեցնենք՝ Ուկրաինան այսօր բազմաթիվ հարվածներ է հասցրել Մոսկվային։ ՌԴ մայրաքաղաքում գործող օդանավակայանների աշխատանքն այս պահին սահմանափակված է։