Ասում են՝ իշխանությունները ձայներ են կեղծել, էդ ում ձայներնն ենք կեղծել, մի հոգի հացադուլ էր անում, էն էլ երեկ դադարեցրեց. Փաշինյան
«Ինձ համար շատ վրդովեցուցիչ է, որ 2021 թվականից հետո ընտրակաշառքի գործով ոչ մի մեղադրյալ բանտում չէ։ Ես ասել եմ, որ բոլորը մինչև հարջորդ ընտրությունների անցկացման օրը պետք է անցկացնեն բանտում, հակառակ դեպքում նշանակում է մեր դատաիրավական համակարգը կանաչ լույս է տալիս ընտրակաշառք բաժանողներին»,-կառավարությունում կազմակերպած ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա անհրաժեշտ համարեց ըտրակաշառքի հարցն էքստրապոլացնելը և դրա համար պետք է ապացուցվի։
Պատասխանելով հարցին, թե արդյոք իր դեմ քվերակողներն իրենից դժգոհ չեն այլ միայն ընտրակաշառքով են քվեարկել՝ Փաշինյանն ասաց.«Իհարկե դժգոհ են, բայց ասում եմ, որ 70 %-ը քվերակել է ընտրակաշառքով։ 70%-ը նրանք չեն, ով հա՛մ դժգոհ են, հա՛մ ընտրակաշառք են վերցրել, այլ նրանք ովքեր ընտրակաշառքով է քվեարկել․ Ընտրակաշառքը չի դնում այդ հանցակազմը, թե գոհ ես եղել, թե դժգոհ, որ ընտրակաշառքով ես քվերակել։ Ուզում ես գոհ եղի, ուզում ես դժգոհ, երջանիկ, դժբախտ՝ ընտրակաշառքով քվերակողը ընտրակաշառքով քվեարկուղ է...
Ասում են՝ իշխանությունները ձայներ են կեղծել, էդ ում ձայներնն ենք կեղծել, թող էդ մարդիկ հրապարակ գան, ասեն կեղծել ենք մեր ձայները։ Մի հոգի հացադուլ էր անում, էն էլ երեկ դադարեցրեց»։