Մոսկվայի վրա իրականացվել է ամենամեծ հարձակումը պատերազմի սկսվելուց ի վեր. այրվում են խոշոր առևտրի կենտրոններ (տեսանյութ)
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտարարել է, որ Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է 16 մարդ։
«Այս ժամի դրությամբ Մոսկվայի մարզում անօդաչու սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է 16 մարդ, այդ թվում՝ երկու երեխա», - գրել է նա Telegram-ում։
Նրա խոսքով՝ վիրավորներ կան Ռամենսկոյեում, Սոլնեչնոգորսկում, Լյուբերցիում, Ձերժինսկիում, Կոտելնիկիում և Մոսկվայի այլ շրջաններում։
Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը կոչ է արել լուրջ պայքարի՝ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքի հարձակումից հետո։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը պետք է հարվածեն Ուկրաինայի տրանսպորտային ենթակառուցվածքներին՝ անօդաչու սարքերի հարձակումները դադարեցնելու համար:
«Ինչպես դա անել, նույնպես պարզ է։ Զրոյացնելով ամբողջ լոգիստիկան, կամուրջները, թունելները, ռմբակոծելով երկաթուղային կայարանները», - ասաց Ժուրավլյովը։
Մոտ 550 անօդաչու թռչող սարքերով Մոսկվայի վրա հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենամեծն էր։