Լիտվայի կառավարությունը հրաժարական տվեց
Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեի գլխավորած կառավարությունը հրաժարական կտա հունիսի 23-ին:
Այս մասին հաղորդում է Delfi կայքը՝ հղում անելով վարչապետի խորհրդական Իգնաս Դոբրովոլսկասին։
Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կպահպանի ինը նախարարությունների վերահսկողությունը, Լիտվայի դեմոկրատները կզբաղեցնեն երեք նախարարություն, իսկ Ֆերմերների և կանաչների միության ներկայացուցիչները կզբաղեցնեն երկու նախարարական պաշտոն։
Լիտվայի խորհրդարանը անցյալ տարվա օգոստոսին Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Ռուգինիենեին հաստատեց կառավարության ղեկավարի պաշտոնում։