Ես կրքոտ հռետոր եմ. Փաշինյանը՝ իր հիստերիկ ելույթների մասին (տեսանյութ)
«Քարոզարշավի ժամանակ նայում եմ, ընդդիմադիր լրատվամիջոցները գրում են՝ Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը, վրդովվեց։ Ես տենց եմ, ես կրքոտ հռետոր եմ»,- կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ինքը միշտ այդպես է խոսում, այդպես է հաղորդակցվում. «Եթե մի քիչ ինձ հուզող թեմայի մասին խոսեմ, էլի կրքոտ և եռանդուն եմ խոսալու։ Հետ գնացեք 1, 5, 10, 15 տարի առաջ, ես այդպես էի խոսում։ Ես միշտ խոսում եմ այդպես, խոսում եմ սուր։
Դրանք կարևոր, օրգանիկ թեմաներ են, ես այդ թեմաներով ապրում եմ։ Սա ինձ համար քաղաքական ներկայացում չէ, սա կյանք է, որը ես ապրում եմ։ Ես այդպիսինն եմ, այդպես եմ խոսում»։