Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ անհրաժեշտ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ անհրաժեշտ պայմանները ի հայտ գան։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը «Türkıye» թերթին տված հարցազրույցում:
«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել կարգավորման ուղղությամբ: Մեր նախագահ Էրդողանի հրահանգով ձեռնարկվել են բազմաթիվ կարևոր քայլեր, այդ թվում՝ ուղիղ առևտրի և օդային հաղորդակցության հաստատում: Նոր ժամանակահատվածում անելիքները նույնպես պարզ են: Մենք պատրաստ ենք կարգավորման, երբ անհրաժեշտ պայմանները ի հայտ գան», - նշել է Ֆիդանը։