Իսրայելի զինված ուժերը Գազայի հատվածում սպանել են Համասի դիպուկահարների ջոկատի հրամանատարին
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Գազայի հատվածի կենտրոնում դիպուկահարների ստորաբաժանման հրամանատարի և Համասի զինյալի սպանության մասին։
Իսրայելական կողմի տվյալներով՝ զոհվածները մասնակցել են Իսրայելի տարածքի վրա հարձակմանը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։
«Գազայի հատվածի կենտրոնում ճշգրիտ հարվածի ժամանակ, սպանվել է Համասի ռազմական թևի դիպուկահարների ստորաբաժանման հրամանատարը և Համասի մեկ այլ զինյալ։ Նրանք ուղղակի սպառնալիք էին ներկայացնում Գազայի հատվածում», - ասվում է հայտարարության մեջ։
Զոհվածների անունները չեն նշվել։