ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել
ԿԸՀ-ն պատգամավորի ևս 2 թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ բավարարեց․
Քրեական հետապնդումներ կհարուցվեն նաև Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի նկատմամբ։
«Քիչ առաջ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ասատուր Քոչարյանի և «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները»-,նշեցին դատախազությունից:
Այսօր ավելի վաղ ԿԸՀ-ն բավարարել էր դատախազության ներկայացրած միջնորդությունները «Հայաստան» դաշինքի 2 թեկնածուների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ անդամ Ռուսլան Բարսեղյանի, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ։ Հավելենք, որ այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը քննում է Ղազինյանի խափանման միջոցի հարցը։