Ադրբեջանական կողմը ոչ մի հարթակում, իր համար ցանկալի արդյունք չկարողացավ ապահովել (տեսանյութ)
Մեզ համար գաղտնիք չէր, որ Ադրբեջանը վաղուց էր պատրաստվում այս պատերազմին և հայկական կողմը պետք է ոչ թե մտահոգվեր, կարծիքներ հայտներ, այլ համարժեք գործողություններ կիրառեր:
Այսօր «Անդրադարրձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Հարցին՝ պատրա՞ստ են համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջ, որպեսզի վերջինս բանակցությունների սեղանի շուրջ իրեն ուժեղ զգա, ինչպես ձևակերպել էր Լևոն Տեր-Պետրոսյանը, պատգամավորը պատասխանեց.
«Այս փուլում մենք պետք է ՀՀ-ում լիակատար քաղաքական ներդաշնակություն ապահովենք, որպեսզի մեր երկրի իշխանությունները, ի դեմս նաև երկրի նախագահի, արտգործնախարարի, պաշտպանության նախարարի, անկաշկանդ կարողանան իրենց առջև դրված ծրագրերը լավագույնս իրականացնել»,-ասաց Էնֆիաջյանը:
Մանրամաները՝ տեսանյութում