Ռուսաստանն ուզում է լիարժեք աշխատել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ
Ռուսաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծման մեջ: Այս մասին «ուղիղ կապի» ժամանակ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` հավելելով, որ այս հարցում պետք է փոխզիջում գտնել:
«Մի քանի տարի առաջ ինձ թվում էր, որ մենք մոտ ենք այդ փոխզիջմանը, սակայն պարզվեց՝ այդպես չէ: Երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է փոխզիջում գտնել, ընդ որում, բացառապես քաղաքական ճանապարհով»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանն անում է ամեն բան այդ հակամարտության լուծման եւ երկու կողմի համար էլ ընդունելի տարբերակ գտնելու համար:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված է հարցի լուծմամբ, քանի որ բարեկամական հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, եւ իր ավանդն է ներդնելու Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեջ, սակայն վերջնական լուծումը 2 կողմերին է մնում: