Մենք ընդդիմությանը ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ թող գան․ ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը խոստանում է՝ նորընտիր ընդդիմությանը խորհրդարանում դաժան իրականություն է սպասում։
«Քաղաքական առումով մենք նրանց ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում»,-այս մասին ՔՊ-ական պատգամավորը հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ հավելելով, որ տուրուդմփոց չի լինելու։
«Նախորդ ընդդիմության հետ տեղի ունեցածը ծաղիկներ է լինելու նոր եռագլուխների համար, որոնք կմտնեն խորհրդարան։ Թող գան»,- նշեց նա։
ՔՊ-ականի համոզմամբ, ընդդիմությունը զրո բովանդակությամբ է մտել քաղաքականություն։
«Հայաստանում չի կարող լինել քաղաքական ուժ, որի միակ հենարանը փողն է»,- ասաց նա։