Հերթական ինքնաթիռն է կործանվել ԱՄՆ-ում. կան զոհեր
Տեխասի Լարեդո քաղաքի մայրուղում ինքնաթիռ է վթարի ենթարկվել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել։
Հաղորդվում է, հղում անելով միջազգային լրատվամիջոցներին, որ տեղի ոստիկանությունը հայտնել է միջադեպի մասին։
Լարեդոյի ոստիկանության քննիչ Խոսե Բաեսայի խոսքով՝ ինքնաթիռում վեց մարդ է եղել։ Վթարից հետո ինքնաթիռը հրդեհվել է։
Երկու մարդ մահացել է։ Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել:
Ականատեսները, ըստ տեղեկությունների, փորձել են օգնել ներսում գտնվողներին՝ կոտրելով օդաչուի խցիկի պատուհանը։