Մեզ ոչ ոք ծաղիկ ու նվեր չի տալու․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Ազգային ժողովի նիստն այսօր ևս ընթանում է առանց ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ պատգամավորների։ Հիշեցնենք, որ երեկ է մեկնարկել հերթական քառօրյան, ընդդիմությունը նախօրեին նույնպես ներկա չէր։
«Ինձ նաև հուշեցին, որ այսօր հայրերի օրն է։ Պարզ է, որ մեզ ոչ ոք ծաղիկ ու նվեր չի տալու այս օրվա կապակցությամբ և չի շնորհավորելու։ Բայց շնորհավորենք նաև հայրերի օրվա կապակցությամբ»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա շարունակեց. «Տեսնու՞մ եք, ընդդիմությունը չկա, ինչ ուրախ, սիրո ու համերաշխության մթնոլորտում է անցնում մեր նիստերը»։