Ավտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ Թուրքմենստանի քաղաքացին հոսպիտալացվել է
Երեկ՝ հունիսի 16-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ֆրանսիայի հրապարակում բախվել են Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Ռոզալի Հ․-ի վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և Թուրքմենստանի քաղաքացի 41-ամյա Շոհրաթ Է․-ի վարած «Honda» մակնիշի մոպեդը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։