Ուզբեկստանի ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել արագացված կարգով
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) պատրաստ է հնարավորինս շուտ քննարկել Ուզբեկստանի լիիրավ անդամակցությունը միությանը։
Այս մասին «Իզվեստիա» թերթին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
Դիվանագետի խոսքով, եթե Տաշքենդը ներկայացնի ԵԱՏՄ-ին միանալու դիմում, այն հնարավորինս շուտ կքննարկվի սահմանված ընթացակարգին համապատասխան։ Պանկինը նշել է, որ Ուզբեկստանի միությանը միանալու համար անհրաժեշտ պայմանները պետք է բավարարվեն։ Նա հավելել է, որ հանրապետության իշխանությունները գնահատում են բոլոր առավելություններն ու ռիսկերը, այդ թվում՝ նման քայլի տնտեսական նպատակահարմարությունը։ Հետևաբար, երկրի միացումը կազմակերպությանը ավտոմատ որոշում չէ։
Թերթի կողմից հարցված փորձագետները նշել են, որ Ուզբեկստանն արդեն իսկ մի շարք տնտեսական առավելություններ է ստացել ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակի շնորհիվ։