Ուկրաինայի ռազմական ինքնաթիռ է կործանվել
Խմելնիցկիի մարզում կործանվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Су-24 ռազմական ինքնաթիռը:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաստատել են Խմելնիցկիի մարզում Су-24Մ ինքնաթիռի կործանման փաստը։
Գերատեսչության հաղորդմամբ՝ մարտական առաջադրանք կատարելիս զոհվել են անձնակազմի երկու անդամները՝ օդաչուն և շտուրմանը։
Ուկրաինայի ՌՕՈւ-ն հայտնել է նաև, որ վթարի հետևանքով կորցրել է մարտական ինքնաթիռը։