Վրաստանը Հայաստանին օգտագործեց՝ Ադրբեջանից ավելի էժան գազ գնելու համար
Վերջին շրջանում ակտիվ քննարկվում էր Իրանից տարանցիկ`Հայաստանի միջոցով, Վրաստան տեղափոխվող գազի խողովակ շահագործելու խնդիրը: Կարծիքներ կային, որ Վրաստանը այս հարցը բարձրացրել է որպեսզի Ադրբեջանից ստացվող գազը ավելի ցածր գնով կարողանա գնել՝ օգտագործելով Հայաստանի միջոցով Իրանից այլընտրանքային գազի խնդիրը:
Նաև լուրեր կային, որ Ադրբեջանը կուլ է տվել խայծը, այն է՝ Ադրբեջանը Վրաստանի համար նվազեցրել է գազի գինը, և Վրաստանը՝ Իրանից Հայաստանի միջոցով, գազ ստանալը պազապես շահարկում էր:
Վրացագետ Ալիկ Էրոյանցը, newspress.am-ի հետ զրույցում սաց, որ տվյալ հարցի առնչությամբ պաշտոնական տեղեկատվություն չկա:
«Ընդամենը կարող եմ ասել, որ մեկ ամիս առաջ՝ մարտի 4-ին, Վրաստանի էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ Ադրբեջանը Վրաստանին կմատակարարի հավելյալ տարեկան 500 մլն խ/մ գազ, իսկ գազի գինը կնվազեցվի միայն կոմերցիոն սպառմանն ուղղված գազի համար 30-40 դոլարով 1000 խ/մ-ի համար»,- ասաց վրացագետը:
Նա նաև ասաց, որ Գազպրոմից ստացվող գազի ծավաալների ավելացման կարիք այլևս չկա: Մոտ մեկ շաբաթ առաջ Գազպրոմի և Վրաստանի միջև կնքված պայմանագրի հիման վրա պահպանվում է նախկին պայմանը, այսինքն՝ Հայաստան մատակարարվող գազի դիմաց որպես տրանզիտային վճար Վրաստանին կտրվի տրանզիտային գազի ողջ ծավալի 10 տոկոսը: