Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով թույլ տալ քրգործ հարուցել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
Գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտական հանձնաժողով ԱԺ ընտրությունների «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չէին տվել լքել ՀՀ տարածքը։
Ավելի վաղ Քոչարյանի գրասենյակից հայտնել էին, որ նա եռօրյա այցով մեկնում է ՀՀ-ից՝ նշելով, որ այցը կրում է անձնական բնույթ:
Հիշեցնենք, նաև, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով պետք է ենթարկվի իրավական պատասխանատվության։