Համացանցում տարածվող տեսանյութի տղամարդը Yandex տաքսու վարորդ է ու հաճախ է տարբեր վայրերում անակնկալ ծնկի գալիս ու աղոթում
Համացանցում երեկվանից տարածվել է մի տեսանյութ, որտեղ ինչ-որ քաղաքացի Երևանի դպրոցներից մեկի բակում ծնկաչոք աղոթք է անում։
Տղամարդը Yandex Go Armenia-ի տաքսու վարորդներից է` Ա․Մ-ն։ Նա առավոտյան դպրոց էր տարել ինձ ու երեխաներիս։ Ու մինչ ես տղայիս հետ սայլակով մտա դպրոց, տղամարդը որոշել է ծնկաչոք աղոթել։
Դպրոցի բակում գտնվող ծնողներից ու երեխաներից մի քանիսը հասցրել էին նկարել այդ տեսարանը։ Տեսանյութն արագ տարածում գտավ, և չգիտես ինչու, ինչ-որ ձևով կապվեց տվյալ դպրոցի հետ, ինչն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։
Թե ինչու էր նա որոշել հենց այդ վայրում ու այդ պահին աղոթել, փորձեցինք պարզել իրենից, բայց նրա հետ այդպես էլ կապ հաստատել չհաջողվեց։
Կան որոշ տեղեկություններ, որ այդ անձն օրվա մեջ հաճախ է անակնկալ ծնկի գալիս և աղոթք անում։
Հարկ է նկատել, որ նա այդ օրը վարում էր Yandex Go Armenia-ին պատկանող 35NA056 կապույտ Opel Zefira։ Նրանք, ովքեր կօգտվեն այս տաքսու ծառայություններից, կարող են հետաքրքրվել, թե ինչու է այդ մարդը հաճախակի ծնկաչոք աղոթում։
Արմինե Մկրտումյան