Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ. հայց է ներկայացվել դատարանՈրտեղ ում են ընտրել․ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները՝ թվերով. «Հետք»«Կառավարությունից մեկը թող գա, 22 օր մեքենայի մեջ քնի». Լարսում անելանելի վիճակում հայտնված վարորդներն ահազանգում են (տեսանյութ). Armat MediaՈւկրաինան շարունակում է Կրասնոդարում հարվածել Ռուսաստանի վառելիքային ենթակառուցվածքներինՀայաստանի ադրբեջանացումը սկսվում է քաղաքական համակարգի ադրբեջանացումից․ ԶուրաբյանՔննիչները կապարակնքել են «Արարատ» թենիսի ակումբի դռները․ «Ազատության»ԱՄՆ-ում կործանվել է հերթական ռազմական ինքնաթիռը«Էդքան թռած թուլա չենք, մենք փողոցի տղա ենք, լավ տղա ենք». շարունակում են բացահայտել ընտրակաշառքի դեպքերը (տեսանյութ)
ԼՂ-ից տեղահանված մոտ 2,970 ընտանիք Կառավարության աջակցությամբ գնել է բնակարան. փոխվարչապետ
Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց
Խողովակի վրայով անցնելիս փոքր երեխան ընկել է, մեծը ձեռքը տվել է, որ օգնի, սղացել է, լսել են՝ գետի միջից մի երեխա գոռացել է՝ մամա ջան, օգնեք. Վանաձորցիները՝ դեպքի մասին
734.000 մարդը շատ է 722.000 մարդուց, չէ՞, Վահագն Հովակիմյան, ձեր թվաբանությունը ի՞նչ է կարծում. Ռուբեն ՄխիթարյանՓամբակ գետում շարունակում են որոնել 7 և 13-ամյա քույրերին«Միասնության թևեր»-ը ներկայացնում է ԿԸՀ դիմումը. ՈւՂԻՂ Ուկրաինայի Լվովի մարզում մեծ հերթեր են գոյացել երկիրը լքել ցանկացողների պատճառով (տեսանյութ)«Հրապարակ». Բա ո՞ւր է Քոչարյանի խոստացած հեղափոխությունը «Հրապարակ»․ Միքայել Մելքումյանը խզել է կապերը ԲՀԿ-ի հետ«Փաստ»․ Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանըՓորձելու են սեպ խրել ու ականներ դնել ընդդիմության մեջ, հիասթափեցնել ու կոտրել ազգային մտածողությունը՝ չպետք է տուրք տալ դրան․ ՇարմազանովԹրամփը հերքել է ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր վճարումների մասին տեղեկությունները«Հրապարակ»․ Պատգամավորների «վերջին զանգն»՝ այսօր «Փաստ»․ ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով «Ժողովուրդ»․ Դանիել Իոաննիսյանն ու «Անկախ դիտորդը» դատարանում են՝ ընդդեմ Աննա Հակոբյանի «Հրապարակ». Սիփան Փաշինյանը՝ Տավուշի մարզպե՞տ«Ժողովուրդ». «Բողոքական» եկեղեցական կազմակերպությունը հովանավորում է Վարդենիսում դպրոցի կառուցումը՝ ԿԳՄՍ նախարարության հովանու ներքոԽոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ի հայտարարած ընտրական արդյունքները համարում ենք ապօրինի և աջակցում ենք այն չճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի հայտարարություններին․ «Միասնության թևեր» կուսակցությունԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագիրը դեռ չի կնքվել. Մասուդ Փեզեշքիան«Հրապարակ»․ ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը այսօր կգնա ԱԺ17 երկիր հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագրից հետո պատրաստ է դիտարկել Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումըՆԱՏՕ-ի ներգրավվածությունը Ուկրաինայում կարող է հանգեցնել համաշխարհային միջուկային հակամարտությանԿկրկնվի՞ Չելսիի սցենարը. Թրամփը կխախտի ՖԻՖԱ-ի արարողակարգն ԱԱ-2026-ի եզրափակիչումԳետն ընկած երեխաների որոնողական աշխատանքները շարունակվում ենԱռաջիկա օրերին կդիմենք դատարան, որպեսզի Փաշինյանը ներողություն խնդրի. Օսիպյանի փաստաբան. «Փաստինֆո»Իրանի և ԱՄՆ-ի հնարավոր համաձայնագրի հիմքում դիվանագիտությունը չէ, այլ Իրանի ռազմական ուժըԾառուկյանը շանս չի տա ոչ Գեյջիին, ոչ էլ Թոփուրիային․ Դմիտրի Բիկրև12–ամյա աշակերտին թմրանյութ տալու դեպքով ձերբակալված անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքըՓամբակ գետում որոնվող երեխաներն արցախցիներ են. նրանց դեռ չեն հայտնաբերելԱԱ-2026․ Իսպանիան չկարողացավ կոտրել Կաբո-Վերդեի դիմադրությունըԱյսօր էլ բանակը կա ու ծառայություն է կազմակերպում` այսքան հարվածներից ու թիրախավորումից հետոԵՄ-ն և Ուկրաինան պաշտոնապես մեկնարկել են անդամակցության բանակցություններըՆորահայտ հնավայրի տարածքում հնագետները շինությունների հետքեր են հայտնաբերելԿամ հաղթել Նիկոլին, կամ վերանալ՝ որպես պետություն. ԱշոտյանՇվեդիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին ընտրությունների արդյունքների համարG7 գագաթնաժողովում չեն քննարկվի ԵՄ ներքին հարցերըԵԱՏՄ-ն թարմացնում է երկաթուղային անվտանգության ստանդարտներըԱդրբեջանի տարածքով Հայաստան է առաքվել 490 տոննա ռուսական ցորենՄիջազգային արբիտրաժը մերժել է Ուկրաինայի հիմնական պահանջները. ՌԴ ԱԳՆ«Արծիվ գործընկեր-2026»․ Հայաստանում կմեկնարկի միջազգային խաղաղապահ զորավարժությունը
Հասարակություն

ԼՂ-ից տեղահանված մոտ 2,970 ընտանիք Կառավարության աջակցությամբ գնել է բնակարան. փոխվարչապետ

ԼՂ-ից տեղահանված մոտ 2,970 ընտանիք Կառավարության աջակցությամբ գնել է բնակարան: Այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«2026 թվականի մայիսի 31-ի դրությամբ ծրագրի շրջանակներում հավաստագիր է տրամադրվել 6,444 ընտանիքների, որոնցում ներառված են 26,432 մարդ: Ընտանիքներից ավելի քան 13,4 հազար մարդ արդեն իսկ գնել է իր տունը կամ բնակարանը: Կառավարության աջակցության շրջանակներում տեղահանված մեր հայրենակիցների գնած բնակարանների արժեքը կազմում է շուրջ 48 միլիարդ դրամ, այդ աջակցության շրջանակում Կառավարության ստանձնած պարտավորությունների գումարը արդեն իսկ 85 միլիարդ դրամ է։

2025 թվականին տարեվերջին Կառավարությունը հաստատեց նաև Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի համար վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը, որի նպատակն է բնակարանային խմբերում խնդրի կարգավորման այլընտրանքային եղանակ առաջարկել մինչև 3 անդամից բաղկացած այն տեղահանված ընտանիքներին, ովքեր կգերադասեն բնակարանային խնդիրը լուծել ոչ թե բնակարան գնելու, այլ Կառավարության աջակցությամբ երկարաժամկետ վարձակալության միջոցով»,- նշել է Խաչատրյանը:

Փոխվարչապետն ընգծեց՝ կայուն կենսապայմանների ապահովման ուղղությամբ ծրագրերին զուգահեռ շարունակվել են նաև դրամական աջակցության ծրագրերը, 2025 թվականի ապրիլից աջակցությունը շարունակվել է մինչև 18 տարեկան երեխաների, թոշակառուների և սոցիալական այլ խոցելիություն ունեցող անձանց համար, փոփոխության նպատակը եղել է խրախուսել աշխատանքը և մեր հայրենակիցների ամբողջական ինտեգրումը Հայաստանի տնտեսական կյանքին։

«2025 թվականի դեկտեմբերի դրությամբ շարունակել է աջակցություն ստանալ շուրջ 44,4 հազար մարդ, իսկ 2025 թվականին պետական բյուջեից այդ նպատակով ֆինանսավորման փաստացի ծախսը կազմել է 32.7 միլիարդ դրամ»,- ասել է նա: