Ուիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 35 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և լրագրողներՆեթանյահուն պատրաստ է հանուն միասնության կառավարության Այզենկոտի հետ փոխատեղմամբ երկրորդը ստանձնել վարչապետի պաշտոնըՎրաստանում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Լեհաստանի քաղաքացուԴենիս Ջորկաեֆը հանդիպումներ կանցկացնի հայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների հետՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԴավիթ Խուդաթյանը կգործուղվի ԼոնդոնԽորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին. ՓաշինյանԳերմանացի պատգամավորների հետ քննարկվել են Հայաստանում ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերըԹրամփը հայտնել է, որ փոթորիկը ոչնչացրել է Վաշինգտոնի գոլֆի դաշտըՀայաստանն ու Ադրբեջանը միմյանց զիջելու հարց չունեն․ ՌուբինյանՄիքայել Ադամյանն ազատվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնիցՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Միջազգային տրիբունալը մերժել է Ֆոլկլենդյան կղզիների մոտ հորատումը դադարեցնելու Արգենտինայի պահանջըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էԴավիթ Համբարձումյանի դեմ իշխանության քայլը մասիսցին չի ներելու․ Տիգրան ԱբրահամյանՄիքայել Թումասյանը կնաշանկվի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարԴավիթ Համբարձումյանի գործը քաղաքական հետապնդման հետևանք է․ «Կոմիտե 26»Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանքԲախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԻրանը հայտնել է ցամաքային սահմաններով բեռնափոխադրումների աճի և հարևան երկրների հետ լավ հարաբերությունների մասինՏիգրան Գաբրիելյանը կնաշանկվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիՀարություն Խաչատրյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահՌուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրըԱլբանիայում երկրի վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումներիԻլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովԱռաջին ոսկե մեդալը՝ պարածանրամարտի աշխարհի առաջնությունումՎրաստանում թմրանյութերի գործով ձերբակալել են Դադիանի պալատի թանգարանի նախկին տնօրեն ՕկուջավայինՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետԻնտերի առաջատարներից մեկը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ումԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը միջամտություն է ընտրական գործընթացին. «Ընդդիմադիր համախմբում»Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափՌուսաստանը ստեղծել է արհեստական բանականության մոդել՝ դիվանագիտության համար.Կիրիլ ԴիմիտրեւՕդի ջերմաստիճանը կնվազի, մարզերում ձյուն կտեղաՊաշտպանության փոխնախարարը շրջայց է կատարել ՊՆ զորամասերումՈւկրաինան պատրաստվում է վերջնականապես ոչնչացնել Ղրիմի կամուրջըՀայաստանը մինչև 2027 թվականը պետք է հստակեցնի ատոմակայանի հարցում իր ընտրությունըՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվական․ աշխատանքների 60 տոկոսն արդեն կատարված էՍտացվում է՝ Հայաստանի ապագան, ըստ «փայլուն մտածողների», կախված է Ադրբեջանից. ԲադալյանՊայթյուն Աֆղանստանի դպրոցներից մեկում. կա 25 զոհ եւ 50 վիրավորԱմանորյա ձևավորմամբ պայմանավորված՝ Թումանյան փողոցը կփակվիՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էԱյս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ ՔոչարյանՇմոլ գազից թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին» ՆԳՆՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի քննարկում․ կազմակերպության գլխավոր քարտուղար
Մամուլ

Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Ընտրություններից առաջ իշխանական PR «ամբիոններից» հնչող հավաստիացումները, թե կանգնելու են գյուղացու կողքին, ոչ մի կիլոգրամ բերք չի փչանալու, իսկ Եվրոպան գրկաբաց սպասում է հայկական արտադրանքին, այսօր աստիճանաբար դասվում են հերթական դրժված խոստումների՝ սովորական դարձած շարքին։

Ընտրություններն անցան, ձայները հավաքվեցին, և իշխանական վերնախավը, ինչպես միշտ, սկսեց դանդաղ, բայց վստահ քայլերով հետ կանգնել սեփական խոսքերից՝ մեն-մենակ թողնելով հողագործին իր հոգսերի ու վարկերի հետ։ Այն, որ եվրոպական շուկաների մասին թեզերը զուտ քաղաքական սիրախաղեր էին, այլևս չեն թաքցնում անգամ կառավարության ներսում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջերս բաց տեքստով հայտարարեց այն, ինչի մասին անկախ փորձագետները բարձրաձայնում էին տարիներ շարունակ. լոգիստիկան չափազանց թանկ է, աշխարհագրական հեռավորությունը՝ մեծ, և պարզվում է՝ եվրոպական շուկան բացարձակապես հարմար չէ հայկական գյուղատնտեսական արտադրանքի համար։ Կամ՝ հակառակը: Սա պարզապես տնտեսական վերլուծություն չէ, սա սեփական ձախողման և նախկինում հնչեցրած ստերի պաշտոնական խոստովանությունն է։ Իշխանությունը, որը խոստանում էր այլընտրանքներ փնտրել ռուսական շուկային, այսօր փաստի առաջ է կանգնեցնում նրանց։ Թեև քաղաքական դաշտում փորձ է արվում ամեն գնով նվազեցնել ռուսական շուկայի դերը, թվերն ու տնտեսական իրականությունը հակառակն են ապացուցում։ Այն գներով, որոնցով հայկական գյուղմթերքը հնարավոր է իրացնել Ռուսաստանում, Եվրոպայում պարզապես անհնար է. եվրոպական շուկայում հայկական միրգն ու բանջարեղենը որոշ դեպքերում ստիպված են վաճառել երկուսից երեք անգամ ավելի էժան, քան Ռուսաստանի Դաշնությունում։ Արդյունքում՝ իշխանության վարած քաղաքականության պատճառով հայ հողագործը զրկվում է բարձր եկամուտ ապահովող ավանդական շուկայից՝ դիմացը ստանալով ոչ շահավետ և խիստ պահանջկոտ եվրոպական ուղղությունը:

Մինչ նախարարությունների աշխատասենյակներում արդարացումներ են փնտրում, գյուղերում արդեն իսկ ահազանգեր են հնչում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին խոշոր գյուղացիական տնտեսություններում արդեն սկսվել են առաջին լուրջ խնդիրները. կուտակված բերքը չիրացվելու պատճառով մասսայականորեն փչանում է և դառնում թափելու ենթակա։ Եվ սա դեռ միայն սկիզբն է։ Շատ շուտով մեկնարկելու է ծիրանի և ամառային այլ մրգերի գերակտիվ սեզոնը։ Եթե հիմա՝ համեմատաբար փոքր ծավալների դեպքում, լոգիստիկան ու իրացումը ձախողված են, ապա ի՞նչ է լինելու շաբաթներ անց, երբ տոննաներով ծիրանը սպասի արտահանման։ Թե ինչպես են իշխանությունները պատրաստվում դուրս գալ այս հասունացող տնտեսական քաոսից, որը սպառնում է վերջնականապես սնանկացնել հայաստանյան գյուղացուն, մեծագույն հարց է։ Սակայն դատելով նրանց գործելաոճից՝ պատասխանը մեկն է. գյուղացին հերթական անգամ վճարելու է իշխանության տնտեսական տգիտության ու սին խոստումների գինը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում