Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանԻրանին խորհուրդ կտայինք զբաղվել սեփական երկրի խնդիրներով և չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին. Ադրբեջանի կրթության նախարարությունՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԿիևում նշել են Ռուսաստանի հետ խաղաղության կնքման գլխավոր պայմանըՀայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱրարատ Միրզոյանը կարևորել է ԵՄ առևտրային ինքնավար միջոցների ընձեռած հնարավորությունների իրացումըՀալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում ենԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններԱնհասկանալի է Շիրակի մարզպետի հրապարակման մեջ «Իվանների» մասին հիշատակումը․ ՌԴ դեսպանատունՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերԵրթևեկության կանոնների խախտումը չի կարող անհետևանք և անվճար լինել․ Արփինե ՍարգսյանՊարզեցվել է հայտարարագրերի լրացման գործընթացը. սահմանվել են չհարկվող եկամուտների տեսակներ (տեսանյութ)
Մշակույթ

Նորահայտ հնավայրի տարածքում հնագետները շինությունների հետքեր են հայտնաբերել

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Արմինե Գաբրիելյանի ղեկավարությամբ` հնագիտական ուսումնասիրություններ և պեղումներ են իրականացվել ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի մերձակայքում գտնվող նորահայտ հնավայրում։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայտարարության մեջ նշվում է, որ հուշարձանը գտնվում է Դաշտաքար և Ուրցաձոր գյուղերի միջև ընկած տարածքում՝ Վեդիից մոտ 3 կմ դեպի արևելք։

Արմինե Գաբրիելյանի խոսքով՝ տվյալ տարածքում առաջին հետախուզական շրջայցն իրականացվել է 2022 թվականի մայիսին՝ Վեդիի բնակիչներից մեկի ուղեկցությամբ, որը հետազոտողներին տեղեկացրել էր այնտեղ առկա կարասային թաղումների մասին։

«Հուշարձանի երկու բլուրների վրա արդեն իսկ նկատելի էին գանձագողերի կողմից կատարված փոսորակները, որոնք պահպանվում են մինչ օրս», – նշել է հնագետը։

Նա հավելել է՝ հետախուզական աշխատանքների ընթացքում պարզվել է, որ երկու բլուրների վրա առկա են շինությունների հետքեր, իսկ մակերևույթին հանդիպում են մեծ քանակությամբ անտիկ ժամանակաշրջանի գունազարդ խեցեղենի բեկորներ։

«2026 թվականի մայիս–հունիս ամիսներին իրականացված կարճաժամկետ պեղումների շրջանակում բացվել է 14×10 մ չափերով հետախուզահոր։ Արդյունքում բացահայտվել են 1,30–1,50 մ լայնությամբ երկճակատ պատեր՝ միջնամասում ավելի մանր քարերի լիցքով։ Դրանք, երկրի կողմերի նկատմամբ ունենալով աննշան շեղումներ՝ հիմնականում կողմնորոշված են հյուսիս–հարավ և արևելք–արևմուտք ուղղություններով։ Բացված կառույցի ներսում հայտնաբերվել և պեղվել է նույն ժամանակաշրջանին պատկանող քարարկղային մանկական թաղում։

Հետաքրքիր գտածոների շարքում առանձնանում են նաև մի քանի սրբատաշ քարեր՝ ծիծեռնակապոչ միացումների հետքերով։ Դրանք, սակայն, հայտնաբերվել են երկրորդային օգտագործման մեջ և ներառված են եղել դամբարանային կառույցի կազմում»,-նշված է հայտարարության մեջ։

Արմինե Գաբրիելյանը հավելել է, որ 2026 թվականի պեղումները որոշ չափով կրում են նաև փրկարարական բնույթ։

«Մեր նպատակն է հնարավորինս ամբողջական կերպով բացահայտել հնավայրի հնագիտական և մշակութային համատեքստը, քանի որ այն օրեցօր վնասվում է տարածքում գանձագողերի կողմից իրականացվող ապօրինի փորվածքների հետևանքով»։

Արշավախմբի ճարտարապետն է Հայկ Կյուրեղյանը, աշխատանքներին ներգրավված են նաև Վեդի քաղաքի բնակիչներ։

Հետազոտողները նախատեսում են առաջիկայում շարունակել պեղումներն՝ ընդարձակելով պեղավայրի սահմանները և խորացնելով նորահայտ հնավայրի ուսումնասիրությունը։