Փաշինյանը որոշմամբ Աննա Հակոբյանը կգործուղվի ԱՄՆ՝ որպես վարչապետի տիկին
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աննա Հակոբյանը կգործուղվի ԱՄՆ՝ որպես վարչապետի տիկին։
Հակոբյանը Նյու Յորքում կլինի հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ՝ մասնակցելու Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին հանձնարարվել է սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը (օրապահիկը՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ (Նյու Յորք), հուլիսի 4-ին՝ տարանցիկ վայր (Վիեննա), գիշերավարձը՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ (Նյու Յորք):
Գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն հաշվետվություն կներկայացվի։