«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են Նիկոլայ Բաղդասարյանը և Մարգարիտ Եսայանը
Ապրիլի 15-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանը:
Թեման` Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ոտնահարման դեպքերն ու միջազգային իրավական հարթությունում դրանց գնահատական տալու` Հայաստանի պահանջը: