ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի Ժնևում՝ հունիսի 19-ին
Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին կմեկնեն Ժնև՝ Միացյալ Նահանգների հետ համաձայնագիր ստորագրելու համար։
Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով իրանցի պաշտոնյաներին։
Թերթի տվյալներով՝ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կներկայացնի ամերիկյան կողմը հունիսի 19-ին նախատեսված արարողությանը։
Նշվում է, որ եթե արարողությունը տեղի ունենա, դա կլինի Վաշինգտոնի և Թեհրանի միջև ամենաբարձր մակարդակի շփումը վերջին 47 տարվա ընթացքում։