Անձնագիր չունեցող արցախցիները Հայաստանում բուժօգնության համար պետք է միջնորդագիր ստանան
Ղարաբաղա- ադրբեջանական հակամարտության գոտուց վերջին իրադարձությունների հետեւանքով այս պահին Հայաստանում գտնվող այն քաղաքացիները, ովքեր ունեն բժշկական օգնության կարիք, սակայն իրենց մոտ չունեն անձնագիր, ապա անհրաժեշտ բուժում ստանալու համար կարող են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունից ստանալ համապատասխան միջնորդագիր եւ ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարություն։
Մանրամասները ճշտելու համար Միգրացիոն ծառայություն զանգահարել 060-275-034 եւ եւ 060-275-024, իսկ ՀՀ առողջապահության նախարարություն` 010-56-56-08 հեռախոսահամարներով։