Իրանի հետ գործարքը կնքված է, շնորհավորում եմ բոլորին. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել։
Նա այս մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում։
«Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործարքը կնքված է։ Շնորհավորում եմ բոլորին», - հայտարարել է Թրամփը։
Նա նաև հրամայել է վերացնել ծովային շրջափակումը և հայտարարել Հորմուզի նեղուցում ազատ նավարկության վերականգնման մասին։
«Ես սույնով թույլատրում եմ Հորմուզի նեղուցի լիակատար բացումը ազատ անցման համար և միաժամանակ թույլատրում եմ Միացյալ Նահանգների կողմից ծովային շրջափակման անհապաղ վերացումը», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։