Թրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող են հանդիպել հաջորդ շաբաթ Ֆրանսիայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին գրում է Reuters-ը։
Երեքշաբթի օրը տեղի կունենա G7 առաջնորդների աշխատանքային հանդիպում, որին կմասնակցեն ԱՄՆ նախագահը և Ուկրաինայի նախագահը։ Սակայն նշվում է, որ Թրամփի և Զելենսկու միջև երկկողմանի շփումներ նախատեսված չեն։