Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական զինված ուժերն առաջխաղացում են գրանցում Ուկրաինայում ռազմաճակատի բոլոր ուղղություններով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով ՌԴ նախագահի հայտարարությունը։
«Մեր զորքերը պահպանում են ռազմավարական առավելությունը, վստահորեն առաջխաղացում են գրանցում, և ոչ մի հրետանային հարված կամ անօդաչու թռչող սարքերի հարված չի փոխի այս իրավիճակը։ Մեր զորքերի առաջխաղացումն իրականացվում է բոլոր ուղղություններով»,-ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև համոզմունք է արտահայտել, որ Ուկրաինայի զինուժի կողմից Ռուսաստանի դեմ իրականացվող ոչ մի հարված կամ գործողություն Կիևին չի օգնի։