Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին, հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը։ Խամենեին սպանվել էր փետրվարի վերջին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից։
Հուղարկավորության արարողությունները նախատեսված են հուլիսի 6-ին Թեհրանում, այնուհետև Ղոմում՝ հուլիսի 7-ին։ Վերջին արարողությունները տեղի կունենան հուլիսի 9-ին Մաշհադի Իմամ Ռեզայի դամբարանում։
Նույն օրը մահացած նրա ընտանիքի անդամներին նույնպես կհուղարկավորեն նրա հետ։
Մարտի 4-ին հաղորդվել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությունը հետաձգվել է։Հուղարկավորության արարողությունը նախատեսված էր սկսել մարտի 4-ին, տեղական ժամանակով ժամը 22:00-ին։ Նրա հրաժեշտի արարողությունը պետք է տևեր երեք օր ու երեք գիշեր։
Կազմակերպիչները հայտարարել էին, որ Խամենեիի հուղարկավորության արարողությունն անորոշ ժամանակով հետաձգվել է, մինչև պատրաստ կլինեն դրա համար անհրաժեշտ բոլոր օբյեկտները և ենթակառուցվածքները։ Ալի Խամենեին սպանվել էր 2026 փետրվարի 28-ին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասված առաջին հարվածների ժամանակ։