Թուրքիան Ռուսաստանի բարեկամն է. Պուտին
Մենք հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենք: Թուրքիան նույնպես համարում ենք բարեկամ երկիր:
Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ուղիղ կապի ժամանակ:
Նա հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հայտնվի թշնամական օղակի մեջ:
«Մենք որոշ երկրների պահվածքը ոչ ադեկվատ ենք համարում և համապատասխան կերպով դրանց արձագանքում ենք: Մենք խնդիրներ ունենք քաղաքական որոշ գործիչների հետ, և համապատասխան կերպով դրանց արձագանքում ենք: Մենք աշխատում ենք հանգիստ, առանց կտրուկ գործողությունների»,- ասել է Պուտինը:
Պուտինի խոսքով Թուրքական ղեկավարությունը ոչ այնքան պայքարում է ծայրահեղականների դեմ, որքան համագործակցում նրանց հետ։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հանգստին, ապա ՌԴ ղեկավարն այն վտանգավոր է որակել, քանի որ երկրի հարավում փաստացիորեն քաղաքացիական պատերազմ է ընթանում։
Հիշեցքնենք, որ ուղիղ եթերում, Վլադիմիր Պուտինը պատասխանում է հեռախոսով, տեսակապով կամ ինտերնետի միջոցով իրեն ուղղվող հարցերին:
Ռուսաստանի քաղաքացիներից ստացվել է երկու միլիոն հարց: Նման միջոցառումն արդեն 14-րդ անգամ է անցկացվում:
2015-ին նախագահը ուղիղ կապն անցկացրել էր ապրիլի 16-ին, այն տեւել էր 3 ժամ 56 րոպե
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի արձագանքել իր դեմ թշնամական գործողություններին:
«Եթե մեկը որոշել է խորտակվել, նրան արդեն անհնար է փրկել: Բայց մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել յուրաքանչյուրին, եթե նա ինքը դա ցանկանա»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով 12-ամյա աղջնակի հարցին, թե եթե խորտակվեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ո՞ւմ առաջինը կփրկեր Պուտինը: