Հայկականությունը պղծել փորձողը դուրս է եկել հետընտրական որսի. Գասպարյան
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը գրել է.
«Հայաստանն ապամոնտաժող ու իր ունայն պարունակությամբ հայկականությունը պղծել փորձող այս խունտան դուրս է եկել հետընտրական որսի։ Հերթականն իմ ընկեր Ալեն Ղևոնդյանն է։ Նրան ձերբակալել են իբրև թե սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու համար։
Սահմանադրությունը ոտնակոխ արած, հայություն պառակտած, իշխանություն զավթած, անվտանգություն վաճառած, տարածք հանձնած, մտքի տե*որ անող, թուրքիայի նահանգային քյոխֆա դարձած, ընտրություն նկարած, դատարան ահաբեկած ու գրպանած, մեր արժանապատվության վրայով կրնկակոխ անցած, մարդասպան ու գլխակեր այս ավտորիտար ռեժիմը խոսում է սահմանադրական կարգի մասին։
Ալենի ձերբակալումն օրինաչափ է բանդիտների իշխանության ժամանակներում։ Իմ ընկերոջ հայրենասիրության ու նվիրման 1 տոկոսն ունենայիք, ձեզ այսքան չէին ատի, չէին անիծի, ոչ էլ ամեն բաժակաճառից հետո կհիշեին (վատագույն բառամթերքով) բոլոր մերձավորներին։
Պի՛նդ եղեք»: