Սու-24-երը թռչում են ամերիկյան ռազմանավին շատ մոտ. (տեսանյութ)
ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը հրապարակել է տեսանյութեր ու լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են ռուսական Սու-24 ռմբակոծիչներն ու Կա-27 ուղղաթիռը Բալթիկ ծովում թռչում ամերիկյան «Դոնալդ Կուկ» ականակիր նավին շատ մոտ։
Ապրիլի 12-ին ռուսական Կա-27 ուղղաթիռը 7 շրջան է կատարել «Դոնալդ Կուկի» շուրջը։
Նույն օրը երկու Սու-24-ներ 11 անգամ ցածր բարձրությամբ մոտեցել են նավին։ Կործանիչների անձնակազմերը չեն արձագանքել ռուսերենով և անգլերենով հնչող պահանջներին։