Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար«Իրանցի լրագրողի օրագիր». Պուտինն իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարին բերելու համարԻրանը Պուտինին հայտնել է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու պայմանըՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է
Հասարակություն

Իոաննիսյանը հերթական անգամ «էքսպերտի» դիրքերից հիշատակում է, ավելին՝ հեգնում Ավինյանին. Քաղաքապետարանի արձագանքը

«Բայց ես ավելի էժան առաջարկ ունեմ. գնդակահարել ավտոմոբիլիստներին։ Այո-այո, եթե քաղաքապետարանը սկսի ավտոմոբիլիստներին գնդակահարել` խցանումների հարցը շատ արագ կլուծվի։ Փամփուշտի գինն էլ մի 200 դրամ է, թանկ բան չի»,- նշել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը՝ արձագանքելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի այսօրվա հայտարարությանը, որ Երևանում մարդատար մեքենաների համար վստահորեն պետք է մտցվեն որոշակի սահմանափակումներ։ 

Իոաննիսյանը գրել է. «Քաղաքապետ Ավինյանը հայտարարել է, որ խցանումների դեմ պայքարում մտադիր են սահմանափակել ավտոմոբիլների շարժը Երևանի կենտրոնում։

Հասկանալի է, որ խաչմերուկների թողունակությունը բարձրացնող հանգույցների ու էստակադաների կառուցման, մետրոների մոտ կայանատեղիների ստեղծման, շրջանցիկ ճանապարհների ու կամուրջների կառուցման փոխարեն արգելել-սահմանափակելը հեշտ է։

Բայց ես ավելի էժան առաջարկ ունեմ. գնդակահարել ավտոմոբիլիստներին։ Այո-այո, եթե քաղաքապետարանը սկսի ավտոմոբիլիստներին գնդակահարել` խցանումների հարցը շատ արագ կլուծվի։ Փամփուշտի գինն էլ մի 200 դրամ է, թանկ բան չի։

Կա նաև ուրիշ առաջարկ. քանդել փողոցներն ու դրանք դարձնել աներթևեկելի։ Լավ խորը քանդել ու չսարքել, որ միայն ոտքով, ձիով, էշով ու ուղղաթիռով լինի շարժվել... Ինչպես Սարալանջ-Փափազյան-Ավետիսյան խաչմերուկն են արել։

Ի վերջո, կա ևս մի, ավելի նուրբ տարբերակ. արգելել խադավիկներին ու շարունակել վատթարացնել ճանապարհային մակերևույթի որակը։ Շատ շուտով Երևանում քշվող ավտոմոբիլ չի մնա»։

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանն արձագանքել է Դանիել Իոաննիսյանին. «Երևանն առաձգական չէ, և մեքենաների անդադար հոսքը մայրաքաղաք օրեցօր ավելանում է: Լուծումներից մեկն, իհարկե, նոր կամ այլընտրանքային ճանապարհների կառուցումն է, ինչն, օրինակ, Դանիել Իոաննիսյանն, իր գրառման մեջ, հերթական անգամ «էքսպերտի» դիրքերից հիշատակում է, ավելին՝ հեգնում քաղաքապետին, թե ավելի էժան առաջարկ ունի՝ գնդակահարել ավտոմոբիլիստներին՝ մեկնաբանելով խցանումների դեմ պայքարում Երևանի կենտրոնում ավտոմոբիլների շարժը սահմանափակելու մտադրության մասին քաղաքապետի հայտարարությունը:

Իհարկե, անհաջող հումոր է, պարոն Իոաննիսյան, բայց խորհուրդ ենք տալիս զբաղվել բացառապես ձեր մասնագիտական ոլորտին առնչվող հարցերով և հեգնելուց ուշադիր ու փոքր-ինչ զուսպ լինել, ավտոմոբիլիստներին գնդակահարելու «հումորը» խոսում է ագրեսիայի մասին, զգույշ եղեք, պարոն Իոաննիսյան:

Երևանում նոր ճանապարհներ կառուցվում են և դրանցից մեկը՝ Իսակովը Արշակունյացին կապող ճանապարհն է, որն, անշուշտ, էականորեն կբեռնաթափի այդ հատվածը, բայց եթե բոլոր հնարվոր ճանապարհներն ու էստակադաներն էլ կառուցվեին, միևնույնն է, միայն այդ տարբերակով հնարվոր չէր լինի կառավարել մայրաքաղաքի ավտոմոբիլային ահագնացող հոսքը: Քաղաքապետարանը հետամուտ է լուծել Երևանում խցանումների խնդիրը և դիտարկում է հնարավոր բոլոր գործիքները՝ մայրաքաղաքում հարմարավետ երթևեկություն ապահովելու համար»