Այն մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը կա՛մ չեն ըմբռնել կոնտեքստը, կա՛մ ապուշ են․ Սերժ Սարգսյան
Հարցը հնչել է Սահմանադրության փոփոխության համատեքստում և իմ պատասխանն էլ բխել է հենց այդ տրամաբանությունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ավելի վաղ իր արած մի հայտարարության, որը քննարկումների առիթ էր դարձել։
«Այն մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը կա՛մ չեն ըմբռնել կոնտեքստը, կա՛մ ապուշ են։ Որովհետև միայն ապուշը կարող է էմտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցված կապիտուլյացիայի է տարել Հայասատնի Հանրապետությունը, ով հանձնել է իմ հայրենիքը, ով հարձակվել էիմ եկեղեցու վրա և ով իմ երկրի տարածքները թողել է թշնամու կապիտուլյացիայի տակ։ Եվ ի՞նչ է ստացվում, որ այսքանով հանդերձ նա մեղավոր է երրորդ ժամկետի գնալու համա՞ր»,- ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանը երրորդ ժամկետի է գնում, որովհետև նախորդ երկու ընտրություններն արտահերթ են եղել։