Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպանը հույս է հայտնել, որ խնդիրը կլուծվի խաղաղ ճանապարհով
«Հույս ունենք, որ տարածաշրջանը շուտով պատերազմականից տեղափոխվելու է խաղաղ դաշտ»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին՝ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի լարվածությանը:
Նա հույս ունի, որ շուտով բանակցային սեղանի շուրջ կտեսնի բոլոր կողմերին: