Ուիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 35 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և լրագրողներՆեթանյահուն պատրաստ է հանուն միասնության կառավարության Այզենկոտի հետ փոխատեղմամբ երկրորդը ստանձնել վարչապետի պաշտոնըՎրաստանում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Լեհաստանի քաղաքացուԴենիս Ջորկաեֆը հանդիպումներ կանցկացնի հայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների հետՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԴավիթ Խուդաթյանը կգործուղվի ԼոնդոնԽորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին. ՓաշինյանԳերմանացի պատգամավորների հետ քննարկվել են Հայաստանում ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերըԹրամփը հայտնել է, որ փոթորիկը ոչնչացրել է Վաշինգտոնի գոլֆի դաշտըՀայաստանն ու Ադրբեջանը միմյանց զիջելու հարց չունեն․ ՌուբինյանՄիքայել Ադամյանն ազատվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնիցՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Միջազգային տրիբունալը մերժել է Ֆոլկլենդյան կղզիների մոտ հորատումը դադարեցնելու Արգենտինայի պահանջըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էԴավիթ Համբարձումյանի դեմ իշխանության քայլը մասիսցին չի ներելու․ Տիգրան ԱբրահամյանՄիքայել Թումասյանը կնաշանկվի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարԴավիթ Համբարձումյանի գործը քաղաքական հետապնդման հետևանք է․ «Կոմիտե 26»Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանքԲախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԻրանը հայտնել է ցամաքային սահմաններով բեռնափոխադրումների աճի և հարևան երկրների հետ լավ հարաբերությունների մասինՏիգրան Գաբրիելյանը կնաշանկվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիՀարություն Խաչատրյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահՌուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրըԱլբանիայում երկրի վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումներիԻլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովԱռաջին ոսկե մեդալը՝ պարածանրամարտի աշխարհի առաջնությունումՎրաստանում թմրանյութերի գործով ձերբակալել են Դադիանի պալատի թանգարանի նախկին տնօրեն ՕկուջավայինՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետԻնտերի առաջատարներից մեկը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ումԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը միջամտություն է ընտրական գործընթացին. «Ընդդիմադիր համախմբում»Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափՌուսաստանը ստեղծել է արհեստական բանականության մոդել՝ դիվանագիտության համար.Կիրիլ ԴիմիտրեւՕդի ջերմաստիճանը կնվազի, մարզերում ձյուն կտեղաՊաշտպանության փոխնախարարը շրջայց է կատարել ՊՆ զորամասերումՈւկրաինան պատրաստվում է վերջնականապես ոչնչացնել Ղրիմի կամուրջըՀայաստանը մինչև 2027 թվականը պետք է հստակեցնի ատոմակայանի հարցում իր ընտրությունըՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվական․ աշխատանքների 60 տոկոսն արդեն կատարված էՍտացվում է՝ Հայաստանի ապագան, ըստ «փայլուն մտածողների», կախված է Ադրբեջանից. ԲադալյանՊայթյուն Աֆղանստանի դպրոցներից մեկում. կա 25 զոհ եւ 50 վիրավորԱմանորյա ձևավորմամբ պայմանավորված՝ Թումանյան փողոցը կփակվիՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էԱյս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ ՔոչարյանՇմոլ գազից թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին» ՆԳՆՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի քննարկում․ կազմակերպության գլխավոր քարտուղար
Մամուլ

Կպետականացվի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի թվային համակարգը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից ստեղծված «Խաղողի արժեշղթայի միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգը» փոխանցել պետական կառավարման համակարգին՝ Էկոնոմիկայի նախարարությանը։

Նախագծի համաձայն՝ համակարգը պետությանը փոխանցվելու է նվիրատվության կարգով և ներառելու է ոչ միայն ծրագրային ապահովումը, այլև դրա նկատմամբ բոլոր բացառիկ գույքային իրավունքները՝ այդ թվում ծրագրային կոդերը, տվյալների բազաները, GIS համակարգերը, տեխնիկական փաստաթղթերը և ամբողջ թվային ենթակառուցվածքը։

Նախագիծը հանրային քննարկման է դրվել 2026 թվականի հունիսի 11-ից և կտևի մինչև հունիսի 28-ը։ Այդ ընթացքում քաղաքացիները, մասնագետներն ու շահագրգիռ կողմերը կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտարկումները։

Ի՞նչ է նախատեսում նախագիծը

Փաստաթղթի համաձայն՝ համակարգը հանդիսանում է գյուղատնտեսության թվայնացման առանցքային հարթակ, որը ներառում է՝ խաղողի այգիների գրանցում, արտադրողների ռեգիստր, մթերման պայմանագրերի վերահսկում, ինչպես նաև աշխարհագրական տվյալների (GIS) ինտեգրում։ Կառավարության գնահատմամբ՝ համակարգը հետագայում կարող է ընդլայնվել և կիրառվել նաև այլ գյուղատնտեսական մշակաբույսերի համար։

Նախագծով սահմանվում է նաև, որ համակարգի շահագործման օպերատոր կշարունակի մնալ հիմնադրամը, սակայն ամբողջական վերահսկողությունը, տվյալների կառավարումն ու զարգացումը անցնում են նախարարությանը։

Բացի այդ, նախատեսվում է համակարգի լիարժեք գործարկման համար պետական սերվերային ենթակառուցվածքների հզորացում, քանի որ ներկայում առկա տեխնիկական ռեսուրսները բավարար չեն մեծածավալ տվյալների պահպանման և մշակման համար։

Խնդրահարույց դրույթներ և հարցադրումներ

Չնայած նախագծի պաշտոնական հիմնավորման մեջ շեշտվում է գյուղատնտեսության թվայնացման, թափանցիկության և արդյունավետ կառավարման նպատակը, փաստաթուղթը առաջացնում է մի շարք էական հարցադրումներ։

Առաջին հերթին՝ նախագծում բացակայում է համակարգի շուկայական կամ իրական ֆինանսական գնահատականը։ Այն փոխանցվում է պետությանը որպես նվիրատվություն, սակայն հստակ չէ՝ ինչ ծավալի ներդրումների հաշվին է ստեղծվել համակարգը և ինչ արժեք է այն ներկայացնում պետության համար։

Երկրորդ՝ լուրջ հարցեր են առաջացնում տվյալների անվտանգության և կառավարման ռիսկերը։ Համակարգը ներառում է գյուղացիական տնտեսությունների, արտադրողների և պայմանագրային հարաբերությունների վերաբերյալ զգայուն տվյալներ, սակայն նախագծում մանրամասն չի նկարագրվում դրանց պաշտպանության և կիբերանվտանգության ապահովման մեխանիզմը։

Երրորդ՝ պետական սերվերային հզորությունների անբավարարությունը կարող է ստեղծել համակարգի անխափան աշխատանքի խնդիրներ և լրացուցիչ ֆինանսական բեռ պետական բյուջեի վրա, ինչը փաստաթղթում գնահատվում է որպես «էական ազդեցություն չունեցող»։

Չորրորդ՝ դեռևս բաց է մնում հարցը, թե ինչ չափանիշներով է որոշվելու համակարգի հետագա զարգացումը, և ով է կրելու դրա տեխնիկական ու ֆինանսական պատասխանատվությունը երկարաժամկետ կտրվածքով, այն պարագայում, երբ նույնիսկ նախարարությունն ինքն է ընդունում այն փաստը, որ նախարարության առկա տեխնիկական ռեսուրսները բավարար չեն մեծածավալ տվյալների պահպանման և մշակման համար։

Նախագիծը ներկայում գտնվում է հանրային քննարկման փուլում և բաց է առաջարկությունների համար։ Դրանից հետո այն կարող է ներկայացվել կառավարության հաստատմանը։

Այսպիսով, էկոնոմիկայի նախարարության նախաձեռնած նախագիծը ներկայացվում է որպես գյուղատնտեսության թվայնացման կարևոր քայլ, սակայն, միաժամանակ, այն առաջ է բերում մի շարք տեխնիկական, ֆինանսական և կառավարման հարցեր, որոնք դեռևս չունեն հստակ պատասխաններ և պահանջում են լրացուցիչ պարզաբանումներ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: