Մեծ Բրիտանիայում նոր պաշտպանության նախարար է նշանակվել
Մեծ Բրիտանիայի նախկին ներքին գործերի նախարարի տեղակալ Դեն Ջարվիսը նշանակվել է պաշտպանության նախարար։
«Թագավորը (Չարլզ III) հաստատել է հետևյալ նշանակումը. Դեն Ջարվիսը նշանակվել է պաշտպանության նախարար», - ասվում է վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ։
Ջարվիսը կփոխարինի Ջոն Հիլիին, որը հինգշաբթի օրը հրաժարական տվեց պաշտպանության նախարարի պաշտոնից՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության ոլորտում անբավարար ներդրումների վերաբերյալ դժգոհություն հայտնելուց հետո։