Թրամփը և Նեթանյահուն քննարկել են Իրանի հետ համաձայնագրերը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Իրանի հետ վերջնական համաձայնագրում ներառելու Իրանի տարածքից հարստացված ուրանի դուրսբերման և Թեհրանի հրթիռների արտադրության սահմանափակումների պահանջները։
Իսրայելի վարչապետի գրասենյակը այս մասին հայտարարել է երկու առաջնորդների միջև հեռախոսազրույցից հետո։
«Նախագահ Թրամփը վարչապետ Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի հետ մշակվող համաձայնագրերը՝ որպես բանակցային գործընթացի մեկնարկի հիմք։ Չնայած Իսրայելը այդ համաձայնագրերի կողմ չէ, վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին այն խոստման համար, որ բանակցությունների արդյունքում ձեռք բերված վերջնական համաձայնագիրը կներառի հարստացված միջուկային նյութի դուրսբերումը, հարստացման ենթակառուցվածքների ապամոնտաժումը, հրթիռների արտադրության սահմանափակումները և տարածաշրջանում ահաբեկչական կազմակերպություններին Իրանի կողմից աջակցության դադարեցումը», - ասվում է հայտարարության մեջ։
Դրանից առաջ Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ է վարել մի շարք երկրների ղեկավարների, այդ թվում՝ Նեթանյահուի հետ՝ Իրանի հետ հակամարտության կարգավորմանն ուղղված համաձայնագրերի վերաբերյալ։