Օդեսայի նահանգապետի տեղակալը անարգել է Ուկրաինայի դրոշը. հարուցվել է քրգործ
Օդեսայի նահանգապետի տեղակալի պաշտոնակատար Սաշա Բորովիկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ուկրաինական դրոշն անարգելու համար, այս մասին Facebook սոցցանցի իր էջում գրել է երկրի ներքին գործերի նախարարի խորհրդական Իվան Վարչենկոն:
«Սաշա Բորովիկը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ուկրաինայի դրոշը, որի վրա առնանդամներ են նկարված: Նրան հավանաբար թվացել է, թե պետական խորհրդանիշների նման մեկնաբանությունը բարձր գեղարվեստական արժեք ունի ու կրեատիվի գագաթնակետն է»,- հայտնել է նա:
Բորովիկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի ՔՕ 338 հոդվածի 1-ին մասով (պետական խորհրդանիշների նկատմամբ անարգանք):