Պենտագոնը մարտական լազեր է փորձարկելու
Միացյալ Նահանգները շարունակում է հավանական թշնամու բալիստիկ հրթիռներից պաշտպանության մարտական լազերի մշակումը եւ մտադիր է հինգ տարի հետո ձեռնամուխ լինել դրա փորձարկումներին:Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին Կոնգրեսում կայացած ունկնդրումների ժամանակ այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն դերծովակալ Ջեյմս Սիրինգը:
Նրա խոսքով՝ այդ համակարգի հնարավորությունների ցուցադրումը, համակարգ, որը նախատեսված է թռիչքի հետագծի սկզբնական հատվածում բալիստիկ հրթիռների ոչնչացման համար, պլանավորվում է 2021 թվականին:
Մենք ջանքերը կենտրոնացրել ենք ավելի արդյունավետ եւ ոչ ծանր լազերի ստեղծման վրա», որը կտեղակայվի ինքնաթիռի վրա, ճշտել Է Սիրինգը: Նա նշել Է, որ խոսքը հարաբերականորեն «ոչ մեծ հզորության» մասին է, որի մշակման համար Պենտագոնը կցանկանար առաջիկա հինգ տարում ստանալ 278 միլիոն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: