Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերըԱԺ խորհուրդը հաստատել է առաջիկա նիստերի օրակարգն ու հանձնաժողովների աշխատակարգըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՔննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներըՈրսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբՍեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ ԱվանեսյանԿլինեն հոսանքազրկումներՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԼիբանանն ու Իսրայելը սեպտեմբերի 15-16-ը բանակցություններ կանցկացնեն ՀռոմումՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ, նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Արտակ Զաքարյան
Քաղաքականություն

Նույն մահացու ինքնավստահությունը․․․

Մինչև ընտրությունները պարտությունը ոչ մի կերպ չդիտարկող՝ ընդդիմության իրական վարչապետի թեկնածու Նարեկ Կարապետյանը, հավանաբար, մոռացել է, թե մի քանի օր առաջ ինչ լոզունգներով էին քարոզարշավ անում ինքն ու իր թիմը։ 

300 հազար ադրբեջանցիները գալու են, Փաշինյանն Արցախ հանձնած ղեկավար է, մեր երկրի սուվերեն տարածքներ է հանձնել և այլ՝ մեծ ու բարձր գաղափարներ։ Մինչ քարոզարշավի ավարտը ներքին զրույցներում փոքրացած ու խեղճացած Հայաստանի ուժեղ հայաստանցիները կասկած անգամ չունեին, որ հաղթելու են ընտրություններում։ Ճիշտ այն սին, մահացու ինքնավստահությամբ, որն ունեին «Հայաստան» դաշինքի առաջնորդները 2021-ի ընտրություններում։

Ինչ եղավ հետո՝ տեսանք։ Սեյրան Օհանյան գեներալը եկավ-դարձավ ինչ-որ Վահագն Ալեքսանյանի «թայը»։ Հետևանքում՝ 5 տարվա ընթացքում՝ 2021-ից հետո ամբողջությամբ կորսվեց Արցախն ու հայաթափվեց։ Ինչ-որ շինծու սահմանազատման-սահմանագծման անվան տակ հանձնվեցին Տավուշից հողեր, որի հետևանքը եղավ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանի թուլացումը։ Իսկ ինչ-որ մեկը հիշո՞ւմ է մի խոշոր իրադարձություն, երևույթ, գործողություն, որ Փաշինյանն ուզել է իրագործել Հայաստանում և ընդդիմությունն իր մանդատների շնորհիվ թույլ չի տվել կամ հակառակը՝ Փաշինյանը չի ուզել ինչ-որ բան անել՝ իրենք ստիպել են այդ մանդատներով, որ անի։ Դժվար թե։ 

Գալով Նարեկ Կարապետյանին ու նրա առաջնորդած թիմին․ այս թիմը քաղաքական առումով, իհարկե, նոր է։ Բայց եթե նույն 2021-ին նրանք հաշտ չլինեին Արցախը հանձնելու հետ և այն ժամանակ արդեն քաղաքականություն մտած լինեին, այժմ արդեն հասկանալիս կլինեին, թե ինչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի հետ մտնել ընտրապայքարի մեջ այն դեպքում, երբ հենց նա է իշխանության՝ ընտրությունները կազմակերպելու ժամանակ։ Այդ մասին գիտեր ավելի վաղ Փաշինյանի հետ արդեն մեկ անգամ ընտրության մտած Ռոբերտ Քոչարյանը, իսկ թե ինչու համաձայնեց երկրորդ անգամ պայքարի մեջ մտնել նրա հետ, ժամանակը մեկ անգամ արդեն ցույց է տվել։

Սամվել Կարապետյանը, կարծում ենք, քրեական տեսակետից, նույնքան վատ դրության մեջ չէ․․․ 

Հիմա, զարմացած դեմքերով, հայտնաբերել են, որ Փաշինյանն ի վիճակի է ընտրություն կեղծել, ավելի կոնկրետ՝ ԿԸՀ-ն ու նրա թիմակից, ընտանեկան թերթի աշխատակից, այնուհետև Փաշինյանի օգնական աշխատած Վահագն Հովակիմյանը։ Օ՜, զարմանք։

Փաշինյանը, ով 44-օրյա պատերազմն ամբողջությամբ կեղծել է՝ սկսած «հաղթելու ենք» նշանաբանից, վերջացրած պատերազմում անմահացածների անուն ազգանունները մեկ ամբողջական ցուցակով ու թվով չհրապարակելուց, ինչպե՞ս կարող էր ընտրություն կեղծել։ Բայց պարզվեց, որ կարող է։ Ի՜նչ միամիտ հիասթափություն։ 

Գալով մեր հիմնական ասելիքին․ երբ Փաշինյանին մերժած ամբողջ հանրությունը շունչը պահած սպասում է, թե ինչ են որոշելու ընդդիմության առաջնորդները՝ վերցնելու են մանդատներն ու գնան Ազգային ժողովում սեյրանօհանյանանման ընդդիմություն աշխատելու, թե հրաժարվելու են քվեարկության արդյունքները ճանաչելուց, մանդատներից հրաժարվելու են ու փողոց գեներացնեն, Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակում ու խոսում ԲՀԿ-ի ձայների վերահաշվարկի արդյունքում ընդդիմության ստացվելիք «առավելությունների մասին»։ Թե՝ դատախազ ու դատավոր ընտրելիս դերակատարություն կունենա ընդդիմությունը, քաղբանտարկյալների ազատ արձակումն ավելի հեշտ կլինի և այլն։ 

Ինչ վերաբերում է փողոցային պայքարին, ապա Նարեկ Կարապետյանը գուժում է, որ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանից ազատվել չի լինի․ դա անելու հնարավորություն կա առաջիկա 5 տարում․․․

Հի՛նգ տարում, մարդիկ։ Հի՜նգ տարում։ Այն էլ միայն ընդամենը հնարավորություն։ 

Իհարկե, ամենայն հարգանքով, դիցուք, Արամ Վարդևանյանի հանդեպ։ Շարքային ընտրողի համար, որը առաջին հերթին ձայն է տվել ոչ թե Ռոբերտ Քոչարյանին ու Սամվել Կարապետյանին անձամբ, այլ, կրկնում ենք, առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին է մերժել, ի՞նչ տարբերություն նույն Արամ Վարդևանյանն Ազգային ժողովի «Հայաստան», թե «Ուժեղ Հայաստան» խմբակցության կազմում է նստած։ 

Երբ թույլ եք տալու, որ  ՀՀ վարչապետի աթոռը Նիկոլ Փաշինյանը զբաղեցնի, ի՞նչ կարևոր է, թե ով է լինելու ՀՀ գլխավոր դատախազը կամ այս ու այն դատարանի դատավորը։ Դեռ չե՞ք հասկացել, որ այս երկիրը Նիկոլ Փաշինյանը միանձնյա է ղեկավարում։ Իհարկե, չնչին բացառություններով, պետական համակարգում դեռ կարգին մարդիկ մնացել են, որ որոշ դեպքերում դիմադրում են, վատագույն դեպքում՝ դիմումով հեռանում պաշտոնից։ 

Իսկ 300 հազար ադրբեջանցինե՞րը։ Եթե Գլխավոր դատախազ ընտրելիս ընդդիմության համաձայնությունը լինի, Էլ չե՞ն գալու։ Էլ միջանցք չի՞ լինելու։ Ադրբեջանցիներն էլ աչք չե՞ն ունենալու մեր հողերի վրա։ Արևմտյան Ադրբեջան խոսույթը դո՞ւրս է գալու թշնամու օրակարգից։ Արցախցիների նկատմամբ ատելությունը դադարելո՞ւ է։ Բաքվում գերիներ չե՞ն լինի․․․

Ցավով, հայ հանրությունն օրերի ընթացքում վերջնականապես կարձանագրի, որ ևս մեկ անգամ խաբվել է՝ նոր դեմքերը հին դերերով ևս մեկ անգամ ոգևորություն առաջացրին ու մսխեցին այն անմիջապես ընտրություններից հետո։ Էլ չենք ասում, որ ճանաչելով ընտրության արդյունքները՝ նրանք կլեգիտիմացնեն իր ղեկավարած բոլոր պատերազմներում պարտված Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և հայ ժողովրդի վզով կփաթաթեն Նիկոլ Փաշինյանի բերած բոլոր մարդկային ու տարածքային կորուստների ամբողջ ծանր բեռն ու վիշտը․..

                                                                              NEWSPRESS.am